Հետևեք մեզ։

Դուք, խոսքի, գերազանցում եք Ձեզ՝ որպես սրբազան տրված լիազորությունները, ես ներողություն չունեմ խնդրելու․ փոխոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանին

11:12, 02 մայիս 2024
Դուք, խոսքի, գերազանցում եք Ձեզ՝ որպես սրբազան տրված լիազորությունները, ես ներողություն չունեմ խնդրելու․ փոխոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանին

Ոստիկանությունն է սահմանում՝ անվտանգությունից ելնելով՝ ով կարող է անցնել Կիրանց, ով՝ ոչ։ Այս մասին Կիրանց գյուղի ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը՝ թույլ չտալով Բագրատ Սրբազանին անցնել Կիրանց։

 

«Ոստիկանությունը սահմանել է՝ Կիրանցի բնակիչները կարող են անցնել, ոստիկանության մասին օրենքը ուսումնասիրեք»,- ասաց Հակոբյանը։

 

Բագրատ Սրբազանը դիմեց փոխոստիկանապետին՝ ասելով՝ նա սեփական ջանքերով մտնում եք հանցանքի տակ․ «Դուք խոչնդոտում եք ողջ Տավուշի շրջանի հոգևոր առաջնորդի իրավունքը այցելել այն ժողովրդին, որին առավոտյան ծեծել և ջարդել եք։  Դուք հանցանքի մասնակից եք եղել և զարմանալի է, որ ՀՀ ոստիկանությունը գործում է ընդդեմ իր ժողովրդի»

 

«Որեմն ասեմ, դուք գնահատողը չեք՝ հանցանք է դա, թե հանցանք չի։ Դուք չեք գնահատելու, եղավ, դուք, խոսքի, արդեն գերազանցում եք Ձեզ՝ որպես սրբազան տրված լիազորությունները, դուք գնահատական տվողը դուք չեք»,-ասաց Հակոբյանը։

 

«Կանցնեն օրերը, դուք ներողություն եք խնդրելու»,-ն ասաց Սրբազանը, ինչին ի պատասխան՝ Հակոբյանը ասաց․ «Ես չունեմ ներողություն խնդրելու»։