Հետևեք մեզ։

Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է․ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան

11:39, 02 մայիս 2024
Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է․ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյան

Տիկին Կյուրեղյան, ինձ ոչ ոք չի կարող թույլ տալ, կամ չտալ՝ ես ինչ-որ բան խոսեմ։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին։

 

«Ինչ ես 8-րդ գումարումից սկսած պատգամավոր եմ՝ ինձ փորձել եք թիրախավորել երկու հիմնական ուղղությամբ, մեկը՝ սուտ տարածելով, թե ես երբևէ եղել եմ ԲՀԿ-ական, ինչը բացարձակ սուտ է, և երկրորդը՝ թիրախավորելով իմ կազմվածքը, որն էլ որոշակիորեն փոխվել է։ Փաստացի, տիկին Կյուրեղյան, այս պահի դրությամբ ընդդիմության բոլոր արգումենտները իմ նկատմամբ սնանկ են, ինչպես ձեր քաղաքական գիծը»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Ալեքսանյանը։