Հետևեք մեզ։

ԶՈՒ-ում չի կարող լինել ավելի մեծ բարեփոխում, քան սահմանազերծումը, հայ զինվորը կարող է կռվել, երբ կանգնած կլինի Կիրանցում, ոչ թե Խրեմլուում. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր

12:19, 02 մայիս 2024
ԶՈՒ-ում չի կարող լինել ավելի մեծ բարեփոխում, քան սահմանազերծումը, հայ զինվորը կարող է կռվել, երբ կանգնած կլինի Կիրանցում, ոչ թե Խրեմլուում. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր

Ռազմական ոստիկանությունը և ՊՆ-ն անցել է աշխատանքների Կիրանցին և Խրեմլուին հարակից հատվածը ականազերծելու համար։ Ուժեղացված ծառայություն է եղել, արի արդյունքում 3 գրեթե 30 կիրանցցի բերման է ենթարկվել, նրանցից ոչ ոք բռնության մասին չի խոսել, դրա մասին հավաստիացրել են բերման ենթարկվածները։

Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ՔՊ-ական  տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը։

Խոսելով Կիրանցի մասին՝ Ղալումյանն ասաց․ «Այդ բնակավայրի ճակատագրով հետաքրքրված ցանկացած անձի ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ լավ է, որ դարդը կիսում եք, բայց այդ գյուղացիների խնդիրը 1-2 տան հարցն է, որին ընդառաջ 4 անգամ նրանց ընդունել է վարչապետը և ասել է՝ այդ խնդիրը պետության խնդիրն է։

Կիրանց գյուղի բնակիչներին այստեղից գնացած ոչ մի պատգամավոր և ոչ մի մարդ չի կարող բացատրել, թե 2020-ին ինչու դադարեցվեց Կիրանց-Ոսկեպար ճաապարհի շինարարությունը, այնուհետև այդ ժամանակվա իշխանության ներկայացուցիչներից ոչ մի մադր չէր կարող ասել ճշմարտությունը։ Մենք սահմանը պետք է գծենք, ԶՈՒ-ում չի կարող լինել ավելի մեծ բարեփոխում, քան սահմանազերծումը, հայ զինվորը կարող է կռվել այն դեպքում, երբ կանգնած կլինի Կիրանց գյուղում, ոչ թե Խրեմլուում։

Կիրանցցին 1994-ին գրեթե մենակ էր, սա այն պատերազմը չի, որ Վազգենը ասեր՝ ամեն մարզից 10-15 հոգի է պետք՝ փրկելու համար։

Ինչու ենք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցցին մենակ է մնալու»,-ասաց Վահե Ղալումյանը։