Հետևեք մեզ։

Գյումրիում փլուզում է տեղի ունեցել

11:03, 14 ապրիլ 2023
Գյումրիում փլուզում է տեղի ունեցել
Ապրիլի 14-ին, ժամը 09:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում տեղի է ունեցել փլուզում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել են չբնակեցված հանրակացարանային շենքի միջհարկային կառուցատարրերը (մոտ 8 քմ)․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն։