Հետևեք մեզ։

Հպարտորեն ասում եմ, որ ոստիկան եմ․ ցինիկ պահվածքով աչքի ընկնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի կինը ոստիկանության մայոր է

13:07, 02 մայիս 2024
Հպարտորեն ասում եմ, որ ոստիկան եմ․ ցինիկ պահվածքով աչքի ընկնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի կինը ոստիկանության մայոր է

«Ես բարձրաձայն, հպարտորեն ասում եմ, որ ոստիկան եմ»․ էջի նկարագիր բաժնում այսպիսի գրություն ունի Տավուշում՝ Կիրանցի ժողովրդի, Տավուշի թեմի առաջնորդի ու Ազգային ժողովի պատգամավորների համար ճանապարհ փակած, Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին ցինիկ պահվածքով աչքի ընկնող և մեծագույն եսանդով մասնակցող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի կինը՝ Մարինե Բաղդասարյանը։


Hayastan.news-ի տեղեկություններով՝ Մարինե Բաղդասարյանը ոստիկանության մայոր է, վերջերս տեղափոխվել է աշխատանքի ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում։

 
Բացի այդ, Կարեն Հակոբյանի ազգականները ևս ոստիկանությունում են, որոնց կանդրադառնանք ավելի ուշ։
Hayastan.news-ի  տեղեկություններով՝ «միայն Տավուշի թեմաներով գործը Վահե Ղազարյանին չհասնի»-ի դեպքում Կարեն Հակոբյանին խոստացել են բարձարցնել պաշտոնը, Կարեն Հակոբյանն աչք է դրել ոստիկանապետի պաշտոնի վրա, որի տեղակալն է հիմա։