Ինձ հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով տևական ժամանակ է՝ Տավուշի մարզում է և մասնակցում է պայքարին։
Նա նշել է, որ ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքերը։