Առավոտյան տագնապի են ենթարկել մեծ ու փոքրի, տեսանյութերն էլ կան, սուտ են խոսում, թե չեն հարվածել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով Կիրանցում ոստիկանական գործողությունների մասին։
«Փորձում էինք պարզապես այցելել, անելու բան էլ չկա արդեն այնտեղ խորքում։ Փոխոստիկանապետը մեքենայից իջել և հարձակվել է մեր վրա, թե մենք սադրում ենք, մինչդեռ ինքն էր սադրում։ Այսքան անպրոֆեսիոնալ, թե ոնց է հասել փոխոստիկանապետ․․․ չնայած եթե մեկը հասել է վարչապետ, փոխոստիկանապետ կլինի ու կլինի։ Էդքան անադեկվատ մարդիկ, ես ի՞նչ պիտի անեմ դատարկ ձեռքերով։ Հիմա տեսեք՝ ինչքան զորք են բերել, մենք ապրում ենք գերության մեջ։ Մեր սեփական երկրում ապրում ենք գերության մեջ, սա անհանդուրժելի է և չի կարող երկար տևել։ 3 հոգի ենք ընդամենը, հսկայական թվով ստորաբաժանումը բերել են, արդյոք թշնամու դեմ էլ են էսպես բերում։
Ինքը ռուսներին բերել դրել է մեր ջանին, ինքն էլ որոշել է ռուսներից ազատագրվել։ Դու ես բերել, եթե գերության մեջ ես դրել, դու ես դրել, ինձ էլ համարում է գործակալ։ Սա տեռոր է, ահաբեկություն սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասաց Սրբազանը։