Հետևեք մեզ։

Կիրանց գյուղը 2 մասի են բաժանում, փշալարը գցելու են, Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» զորքերը առաջ են գալու․ Գառնիկ Դանիելյան

15:18, 02 մայիս 2024
Կիրանց գյուղը 2 մասի են բաժանում, փշալարը գցելու են, Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» զորքերը առաջ են գալու․ Գառնիկ Դանիելյան

Ես գնացել եմ Կիրանց, հատուկ հրահանգ կար, որ ինձ և Սրբազան հորը թույլ չկալ մտնել գյուղ։ Այստեղ ամեն մի մարդու վրա կա 100-200 ոստիկան, հիստերիկ վիճակի մեջ են էս մարդիկ, ինձ ասում են՝ գյուղից պիտի գնաս։ Եթե չգնաք, ձեր կողքի մարդկանց կտանենք։ Այս մասին Կիրանցի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ապօրինություն է, ծայրից ծայր։ Այնտեղ տարեց կին կա, կանայք, երեխաներ, այդ մարդկանց ահաբեկում են ու ես չեմ հասկանում՝ ինչն է խնդիրը։ Այն տարածքում, որտեղ այդ գործողությունները կատարվել են, այդ մարդկանց սեփական տարածքներն են, սեփական տարածքում եկել ու ջարդել են անչափահաս երեխաներին տարել են ոստիկանական բաժանմունք ու ասում են՝ ոչ մի բան չի եղել։  

Մարդկանց մի կողմից ադրբեջանցիներով են վախեցնում, մյուս կողմից՝ սեփական զորքով ու բանակով։ Այնտեղից ասում են՝ կարող է մեզ էլ հետը Ադրբեջանին են տալիս»,- ասաց Դանիելյանը։

Պատգամավորը խոսեց նաև Կիրանցում տեղի ունեցող գործընթացների մասին։

«Ասում են հատուկ միջոցառում են անցկացնում, դրանով գյուղը 2 մասին են բաժանում, մարդիկ կադաստրի վկայականները ձեռքը արտասուքն աչքերին դուրս եկան կառավարության շենքից։ Նպատակն այն է, որ մարդկանց մենակ թողնեն»,- ասաց նա։

Դանիելյանը ցույց տվեց շուրջ 50 սեփականության վկայական, որոնցում երևում էր, թե ինչպես է սահմանազատվող սահմանը կիսում Կիրանց գյուղը։

«Ընդամենը 50 վկայական է, ինձ մոտ, դրանց թիվը շատ ավելի շատ է։ Սահմանազատում են անուն, իրանց այդ սահմանազատումով կիսվում է դպրոցը, սա է սրանց ստերը, գյուղը բաժանում են երկու մասին, թող սրա պատասխանը տան, սա է քարտեզի վրա։ Սա իրենց հանդիպումից հետոյի պատկերն է։ Փշալարը գցելու են, Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» զորքերը առաջ են գալու, սահմանապահները, որոնք սահմանապահ չեն, զինծառայող են սահմանապահի հագուստ հագած, գալու են կանգնեն»,- ասաց Դանիելյանը։