Հետևեք մեզ։

Ղրղզստանում անվարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

17:02, 02 մայիս 2024
Ղրղզստանում անվարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

Առանց վարորդի մինի բեռնատարը Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանի Սուզակ թաղամասում հանգստի ժամանակ վրաերթի է ենթարկել 29 երեխայի, լրագրողներին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Բախման հետևանքով տուժել է 29 երեխա, որոնցից 3-ի վիճակը ծանր է»,- ասել է վարչության ներկայացուցիչը։


Ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ ավտոկայանատեղիում կայանված Hyundai Porter բեռնատարը հանկարծակի սկսել է շարժվել և, գլորվելով հարվածել է երեխաներին, ովքեր պատրաստվում էին փառատոնին կատարել Ղրղզստանի ազգային էպոսը՝ «Մանաս»-ը։