Հետևեք մեզ։

ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ապրիլի 12-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողների վիճակի մասին

17:26, 02 մայիս 2024
ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ապրիլի 12-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողների վիճակի մասին

Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 

 

12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։