Հետևեք մեզ։

Քնի խանգարումներ, նորմալ ապրելակերպի պահպանման դժվարություններ. ԱՆ-ն հայտնել է՝ որ դեպքերում է արգելվում զենք կրելը

11:09, 14 ապրիլ 2023
Քնի խանգարումներ, նորմալ ապրելակերպի պահպանման դժվարություններ. ԱՆ-ն հայտնել է՝ որ դեպքերում է արգելվում զենք կրելը
Հաշվի առնելով զենքի տիրապետման վերաբերյալ հրապարակման հետ կապված որոշ մեկնաբանություններ, Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:

Հղումն՝ այստեղ     

Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:

Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:

Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար»: