Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»,- գրել է Ղուկասյանը: