Վերջերս մենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրեցինք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ամերիկյան աջակցության ցանկացած հարց: Ցավոք, վրացական կողմը նախընտրեց մերժել այս հրավերը: Այս մասիմ այսօր իր հայտարարության մեջ նշել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։
Դաննիգանի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում։
Դեսպանի խոսքով, ԱՄՆ-ը կոչ է անում Վրաստանի կառավարությանը վերահաստատել իր հավատարմությունը եվրատլանտյան ապագային, ինչպես գրված է երկրի սահմանադրության մեջ:
Դաննիգանը խորը մտահոգություն է հայտնում վրացական կառավարության ընտրությունների վերաբերյալ, որոնք երկիրը հեռացրել են եվրատլանտյան ապագայից (նկատի ունի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաներկայացումը, որը մեծամասշտաբ քաղաքացիների բողոքի տեղիք տվեց-խմբ.)։