Հետևեք մեզ։

TikTok-ը Ռուսաստանում կրկին հասանելի է դարձել

22:26, 02 մայիս 2024
TikTok-ը Ռուսաստանում կրկին հասանելի է դարձել

TikTok կարճ տեսանյութեր դիտելու հավելվածը լիովին գործում է Ռուսաստանում iOS և Android բջջային օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այժմ օգտատերերը կարող են դիտել տեսանյութեր, ինչպես նաև վերբեռնել իրենց սեփական տեսանյութերը սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո  TikTok հավելվածը հայտնել էր Ռուսաստանում իր աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու մասին, այն պայմանավորելով Ռուսաստանում՝ կեղծ լուրերի մասին օրենքով։  

Ապրիլի 30-ին Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստովանել է, որ TikTok սոցիալական ցանցը կարող է արգելափակվել Եվրամիությունում։ «Դա անհնարին չէ», - ասաց նա: