Եկեք, բարև տանք ձեզ առավոտով, կարող է՝ մեզ էլ ասեք՝ «կերաք», եկեք, ձեր սեփական ժողովրդից վրեժ լուծողներ։ Այս մասին այսօր առավոտյան Կիրանցի ճանապարհին դիմելով մեծաքանակ ոստիկանական ուժերին, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ ինքը, Սուրեն Պետրոսյանը, Գառնիկ Դանիելյանը ուզում էին գնալ Կիրանց՝ պարզապես տեսնելու այդ ժողովրդին։
«Քանի ապրել ենք էստեղ, իրենց հետ գիշերներ ենք լուսացրել, հաց ենք կերել։ Մեր ահռելի ահասարսուռ ոստիկանները որոշեցին, որ այդ ողորմությունը չպետք է մեզ անեն»,- ասաց Սրբազանը։
Հարցին՝ տեղյակ են արդյոք գյուղում ականազերծում իրականացվո՞ւմ է, Գառնիկ Դանիելյանը նշեց՝ սակրավորները մտել են գյուղ։