Հետևեք մեզ։

Աննամուս ենք ապրում, մարդու մեռնելն է գալիս, սիրտ է տրաքում, իրենք ուրախանում են, ո՞նց են իրենց երեխեքի աչքերի մեջ նայելու․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը հսկող ոստիկաններին

12:45, 03 մայիս 2024
Աննամուս ենք ապրում, մարդու մեռնելն է գալիս, սիրտ է տրաքում, իրենք ուրախանում են, ո՞նց են իրենց երեխեքի աչքերի մեջ նայելու․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի մուտքը հսկող ոստիկաններին

 

Մարդկանց խոշտանգելուց հետո ուրախ, զվարթ, ոնց որ Արցախը կա, էս տարածքներն անվտանգ են, Կիրանցը չեն հանձնում, համբուրում, գրկում,գրկախառնվում են, մեկը մյուսին աչքալուսանք են տալիս։ Այս մասին Կիրանց գյուղի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով ոստիկանական ուժերի գործողությունների մասին։

 

«Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու։ Սա պատմություն է դառնալու է, ձեր ցավը տանեմ։ Ասելու են՝ դուք ինչ եք անում, ասելու են՝ հայրենիքի հանձնելուն մասնակից, հանցակից էինք դառնում։ Կիրանց հերոսական գյուղը երկու մասի բաժանելուց հետո սաղս ողբի մեջ ենք, ուրախանում են։ Ուրախացեք, թուրքը գալիս է, մարդու մեռնելն է գալիս, աննամուս ենք ապրում, էս մարդկանց մոտ հրաժալի է ամեն ինչ։ Էլ խոսալու բան էլ չկա, մարդու սիրտ է տրաքում»,- ասաց Դանիելյանը։