Սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին է, բաղանիսցին է, բերքաբերցին է, ովքեր չպետք է ապրեն խրամատից՝ իրենց ուղիղ նայող նշանառության տակ, այլ պետք է ապրեն պաշտպանված պետական սահմաններով Հայաստանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Եվ ոչ մեկը չի կարող խափանել՝ իրենց խաղաղ ապրելու իրավունքը, ինչպես Լեռնային Ղարաբաղում խափանեցիք՝ լուծարելով Լեռնային Ղարաբաղը»,- գրել է նա։