ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վտանգավոր է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության մասին։
Ավելի վաղ Մակրոնը Economist-ին տված հարցազրույցում ասել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի Դաշնությունը ճեղքի առաջնագիծը։ Նրա խոսքով, «ԵՄ շատ երկրներ» համաձայնել են Ֆրանսիայի մոտեցմանը զորքերի հնարավոր տեղակայման հարցում։
«Հայտարարությունը շատ կարևոր է և շատ վտանգավոր», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունները։