Հետևեք մեզ։

Երևանյան տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com

14:40, 03 մայիս 2024
Երևանյան տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:
 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չի հրապարակվում: