Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, մշակույթի, գիտության, միջտարածաշրջանային համագործակցության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը։