Հետևեք մեզ։

Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումից հետո հարուցված վարույթը կարճվել է, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել․ Աննա Վարդապետյան

17:53, 03 մայիս 2024
Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումից հետո հարուցված վարույթը կարճվել է, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել․ Աննա Վարդապետյան
 
2023-ի հուլիսին ու դրանից հետո ևս Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Տեղ գյուղում իրադրությունը չի փոխվել, այսինքն՝ ադրբեջանցիները շարունակում են մնալ առաջ եկած դիրքերում։
 
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին խորհրդարանում՝ ի պատասխան պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
 
«Իրականացվել է վարույթ, մանրամասն ստուգում է եղել, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Վարույթը կարճվել է»,– ասաց գլխավոր դատախազը։