ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը․ այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:
Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Ըստ քվեարկության արդյունքների՝ 132 կողմ ձայնով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը»:
132 կողմ ձայնով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Արմեն Դանիելյանը
17:55, 03 մայիս 2024