Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այրվում է Լիխտերֆելդի շրջանում գտնվող Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանը:
Նշվում է, որ հրդեհի հետևանքով առաջացած թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել։ Ձեռնարկությունում պահվում էին պղնձի ցիանիդ և ծծմբական թթու, ինչի պատճառով թունավոր ծխի տարածման վտանգ կա։
Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվել շրջանցել այն տարածքը, որտեղ այրվում է գործարանը, փակել տների պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխությունն ու օդորակիչները: Հրշեջ ծառայության տվյալներով ՝ ծխի ամպը շարժվում է դեպի հյուսիս։
Տեսանյութերն՝ այստեղ։