Հետևեք մեզ։

Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ 1 վիրավոր․ Shamshyan.com

22:57, 03 մայիս 2024
Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ 1 վիրավոր․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ 

Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվում է Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնում է, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղում՝ Ամերիկյան համալսարանի դիմաց, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա է նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։