Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Առաջին ալիքին, որի անոնսը հրապարակվել է։
Հենրիխ Մխիթարյանը խոսել է նվաճումների, կարիերայի, իր ակումբում ամենահայկական մենթալիտետով ֆուտբոլիստի մասին։
Մխիթարյանն ասել է, որ ինչպես հայտնի է՝ իտալացիները և հայերը նմանություն ունեն, սակայն ավելի շատ նման է Բարելան․«Ինձ թվում է Բարելան ամենաշատը, նույնիսկ իր մունաթով պարապմունքների ժամանակ»։
Մխիթարյանը հույս է հայտնել, որ մյուս տարի ևս մեկ այլ նվաճումից հետո կզրուցեն։
Հարցազրույցը կհրապարակվի վաղը։
Անոնսի տեսանյութը՝ Telegram-ում։