Հետևեք մեզ։

Երևանում ջրի մեջ մեքենաներ են արգելափակվել, փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

02:18, 04 մայիս 2024
Երևանում ջրի մեջ մեքենաներ են արգելափակվել, փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Մայիս 3-ին, ժամը 23։30-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվում Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։

Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։

Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվում են, ինչպես նաև փոխանցվում համապատասխան ծառայություններին։