Հետևեք մեզ։

Վարչապետը Տեղի վերաբերյալ հանձնարարական է տվել դեռ ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

12:11, 14 ապրիլ 2023
Վարչապետը Տեղի վերաբերյալ հանձնարարական է տվել դեռ ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Փաշինյանը հանձնարարական է տվել դեռ ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ: Այս մասին ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Տեղ համայնքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարցին:

 

«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ։ Թերություններ իհարկե կան, դրա մասին բազմիցս արձանագրվել է և մենք հետամուտ ենք, որ մեղավորները պատժվեն։

 

Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակներ, ԱԽ նիստերի ժամանակ կարող են տրված լինել»,-ասաց Քոչարյանը։

 

Քոչարյանը նշեց՝ երեկ նաև «Հայաստան» խմբակցության խնդրանքով քննարկում են կազմակերպել, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

 

«Ընդդիմությունը ուներ հնարավորություն հարցնելու՝ հանձնարարականներ ստացել է, թե չէ, քննարկումներ եղել են, թե չէ: Հանձնարարականները եթե կային, պետք է կատարված լինեին»,- ասաց նա և հավելեց՝ չի կարող ասել՝ կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց չէր կարող տրված չլիներ: