Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոսել է այն ուղիներից, որոցով հնարավոր է արագ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։
Նրա խոսքով, եթե Արեւմուտքը դադարեցնի Կիեւին զենք մատակարարել, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել, ստիպված կլինի հանձնվել, եւ պատերազմը կավարտվի։
«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից, ես գիտեմ, թե ինչպես ավարտել պատերազմը Ուկրաինայում: Ես կարող եմ ավարտել պատերազմը Ուկրաինայում մի քանի շաբաթում, պարզապես կրճատելով մատակարարումը: Եթե ես դադարեցնեմ զենքի մատակարարումը Ուկրաինային, Ուկրաինան չի կարող դիմակայել նրանց, ստիպված կլինի հանձնվել, և պատերազմը կավարտվի»,- ասել է Բորելը։
Նա ընդգծել է, որ շատերը սրա հետ համաձայն չեն։