Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օքթայը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Լրագրողների հետ զրույցում Օքթայը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի երկկողմ օրակարգի հարցերը և երկրների միջև առկա տարաձայնությունները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
«Եթե ԱՄՆ-ը դադարի աջակցել PKK ահաբեկչական կազմակերպությանը, ապա երկկողմ հարաբերություններում նոր էջ կարող է բացվել: Մենք նաև տարաձայնություններ ունենք Գազայում տիրող իրավիճակի շուրջ: Գազայի իրավիճակը մեր քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր: Մերձավոր Արևելքում պատերազմը կասեցնելու ունակ ուժերը Միացյալ Նահանգներն են»,- ասել է նա։