Հետևեք մեզ։

Փրկարար ծառայությունը տեղեկություն է հայտնել Գյումրիում երեխաների մահվան մասին

11:51, 04 մայիս 2024
Փրկարար ծառայությունը տեղեկություն է հայտնել Գյումրիում երեխաների մահվան մասին
Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված 2021 թ.) և Ն. Գ.-ի (ծնված 2019 թ.) դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: