Հետևեք մեզ։

Ես Շառլ Միշելին ասացի, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման է ԵՄ գլխավոր հանձնարարականի իրագործման համար․ Վրաստանի վարչապետ

12:35, 04 մայիս 2024
Ես Շառլ Միշելին ասացի, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման է ԵՄ գլխավոր հանձնարարականի իրագործման համար․ Վրաստանի վարչապետ

«Ես խոսել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի մասին»»,- այս մասին գրառում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, Եվրոպական խորհրդի նախագահի հետ զրույցում նա ընդգծել է նաև այն փաստը, որ օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են եղել 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու երկու փորձերում։

«Ես ափսոսանք հայտնեցի, որ չնայած բազմաթիվ առաջարկներին, գործընկերները խուսափում են թափանցիկության մասին օրենքի նախագծի առարկայական քննարկումից։ Բացի այդ, ես նշեցի, որ մինչ օրս մենք չենք լսել հիշյալ օրենքի նախագծի դեմ որևէ փաստարկ, որի միակ նպատակն է ապահովել համապատասխան կազմակերպությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը վրաց հասարակության նկատմամբ։ Ես Եվրոպական խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրեցի այն փաստի վրա, որ օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպությունները ակտիվորեն ներգրավված են եղել 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու երկու փորձերում։ Այս առումով ես նշեցի, որ թափանցիկության մասին օրենքի ընդունումը անհրաժեշտ պայման է Եվրամիության հիմնական հանձնարարականի իրագործման համար՝ ապաբևեռացում ապահովելու համար»,- նշում է Իրակլի Կոբախիձեն։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցում գրառել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։