ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժությունները, ըստ նրանց սցենարի, իրականացվում են Ռուսաստանի դեմ բոլոր գործիքների կիրառմամբ, ներառյալ հիբրիդային և սովորական զենքերը, և ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, բացահայտորեն քննարկվում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից»,- ասել է Զախարովան։