«Տավուշը հանում հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով ուղղակի գնալ Երևան։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ գալիս են Երևան՝ պատասխաններ պահանջելու և պահանջ ձևավորելու։
«Շարժումը գնում է Երևան, որպեսզի պատասխաններ պահանջի և պահանջ ձևավորի, որ այս գործընթացը պետք է դադարեցվի»,-ասել է նա։
Սրբազանը նշել է՝ «Հյուսիսից հարավ անհասկանալի արնաքամության գործընթացի մեջ ենք»։