Հետևեք մեզ։

Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը. Անդրանիկ Քոչարյան

12:54, 14 ապրիլ 2023
Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը. Անդրանիկ Քոչարյան

 

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է, իր՝ պաշտոնից ազատվելը որքանով է կապված Տեղ գյուղի  դեպքերի հետ, ինչ-որ չափով առնչություն կարող է ունենալ, բայց նրա պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:

 

Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:

 

Քոչարյանը նախ հորդորեց Մարալչյանի պաշտոնազրկումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով՝ դա կարող է պայմանավորված լինել նաև պաշտոնների տեղաշարժով: Ըստ նրա՝ դա պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:

 

Նշենք, որ Արման Մարալչյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է ապրիլի 12-ին: