Հետևեք մեզ։

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

17:59, 04 մայիս 2024
Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գասպարյանը մանրամասնեց, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ժամանակ վնասվածք է ստացել:

«Վիրահատության եմ ենթարկվել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում վնասվածք էի ստացել: Վիրահատել ենք խաչաձև կապաններս, մենիսկս: Վնասված էր նաև ազդրիս մկանը»,-ասաց նա:

Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունի: