այաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրը եզրափակվեց «Նոա»-«Ալաշկերտ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն երկու գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը: «Նոա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Միլկովիչը:
Այս տուրից հետո «Նոա»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է (71 միավոր) և երկրորդ տեղում գտնվող «Փյունիկ»-ից առաջ է մեկ միավորով: 68 միավոր ունի «Արարատ-Արմենիա»-ն: