Միշտ երկրպագում եմ «Փյունիկ»-ին, որովհետև «Փյունիկ»-ի սան եմ եղել։
Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Հայաստանի առաջնությանը հնարավորինս հետևում եմ, որովհետև քիչ է ժամանակս։ Միշտ երկրպագում եմ «Փյունիկ»-ին, գիտեմ, որ հիմա դժվար ժամանակաշրջան է իրենց մոտ, մինչև ձմեռային դադարն ունեին ութ միավորի տարբերություն, հիմա «Նոա»-ի հետ հավասար պայքար են մղում, բայց դա մեր հայկական ֆուտբոլի լավի համար է, որքան շատ լինի նման պայքար, այդքան լավ կլինի հայկական ֆուտբոլը»,-ասել է Մխիթարյանը։