Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին։
«Մենք ճիշտ ենք անում՝ բաց թողնելով դռները Ռուսաստանի հետ բանակցությունների համար», - ասել է Մակրոնը La Tribune-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «ռազմավարական երկիմաստության» քաղաքականության շարունակման մասին։
Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահը Սորբոնում Եվրոպայի ապագայի վերաբերյալ ելույթի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։