Հետևեք մեզ։

«Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել․ Shasmhyan.com

22:12, 05 մայիս 2024
«Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել․ Shasmhyan.com

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող «Տոչկա» ակումբում։ Մասամբ այրվել է կախովի առաստաղը։ Ըստ նախնական տեղեկությունների էլ՝ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։