Հետևեք մեզ։

Մայր Աթոռը միացած է մեզ միշտ, առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում․ Բագրատ Սրբազան

22:31, 05 մայիս 2024
Մայր Աթոռը միացած է մեզ միշտ, առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում․ Բագրատ Սրբազան

Մայր աթոռը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնած են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողքին։ Այս մասին Բագրատ Սրբազանը հայտարարեց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում, որտեղ նրան սպասում էին Արցախի ու Հայաստանի եռագույններով։

Հարցին, թե Մայր Աթոռը կմիանա Բագրատ Սրբազանին, վերջինս պատասխանեց․ «Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը, ամեն ինչ, և այդպիսի հարցը, չեմ կարծում, որ ճիշտ է»,– ասաց նա։