Դեպի Երևան երթը շարունակվում է․ մեկնարկը Սևանի թերակղզու խաչմերուկից՝ մայիսի 6-ին, ժամը 11։-ին․ այս մասին հայտնում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը։
Նախօրեին սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով շարժվեցին դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք երեկ գիշերել են Հաղարծինում ու առավոտյան Սրբազանը պատարագ է մատուցել, և շարունակել են քայլերթը։ Վաղն այն կշարունակվի վերը նշված հատվածից։