Հետևեք մեզ։

Աստղաձոր գյուղի մոտակայքում երեխան մոլորվել է․ որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 հրշեջ-փրկարար

23:04, 05 մայիս 2024
Աստղաձոր գյուղի մոտակայքում երեխան մոլորվել է․ որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 հրշեջ-փրկարար
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխան մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Յանխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են Ա. Ս.-ին (ծնված 2014 թ.) և մոտեցրել ծնողներին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 հրշեջ-փրկարար: