Հետևեք մեզ։

Դ. Վարուժանի դպրոցի դիմաց իրար է բախվել երեք մեքենա․ հրդեհված մեքենայից վիրավորներին դուրս են բերել քաղաքացիները․ Shamshyan.com

00:06, 06 մայիս 2024
Դ. Վարուժանի դպրոցի դիմաց իրար է բախվել երեք մեքենա․ հրդեհված մեքենայից վիրավորներին դուրս են բերել քաղաքացիները․ Shamshyan.com

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են «Toyota Camry», «Toyota Corolla» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Toyota»-ներից մեկում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով 3 անձ է տուժել, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նաև վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել «Toyota»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։