Հետևեք մեզ։

Պարոնյան փողոցում փլուզում է տեղի ունեցել (լուսանկարներ)

22:28, 05 մայիս 2024
Պարոնյան փողոցում փլուզում է տեղի ունեցել (լուսանկարներ)
Մայիսի 5-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները