Հետևեք մեզ։

«Սբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում չբնակեցված փայտե տուն է այրվել

10:39, 06 մայիս 2024
«Սբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում չբնակեցված փայտե տուն է այրվել
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Սբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված փայտե տնակում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։39-ին, մարվել՝ 19։41-ին։ Այրվել է տնակը (մոտ 50 քմ)։