Հետևեք մեզ։

Կիրանցում սակրավորներից մեկը պայթել է ականի վրա

10:54, 06 մայիս 2024
Կիրանցում սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 30 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրը։
 
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Թորոսյանը։