Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը Խարկովի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ Patriot, IRIS-E համակարգեր և Skynex հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարման մասին։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Խարկովի մարզային ռազմական վարչությունը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել էր, որ երկիրը որոշել է Ուկրաինային մեկ այլ Patriot համակարգ մատակարարել։ Նախկինում Բեռլինը նման երկու համակարգ է փոխանցել Կիևին։