Հետևեք մեզ։

Իրավապաշտպանները հանդես են եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ ցուցարարների իրավական պաշտպանությունն ապահովելու նախաձեռնությամբ

11:06, 06 մայիս 2024
Իրավապաշտպանները հանդես են եկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ ցուցարարների իրավական պաշտպանությունն ապահովելու նախաձեռնությամբ

5 իրավապաշտպաններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․


«Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես:


Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ։


Իրավապաշտպաններ՝


Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան»։

Վերլուծական