Հետևեք մեզ։

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին

13:26, 14 ապրիլ 2023
Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին:

Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:  Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

Hayastan.news-ի տեղեկություններով Քաջարանի պղնձամոլիբդենայինի աշխատակցին սպանողը երեկ հայտնաբերված ադրբեջանցին է: