Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին։ Մարտին Ռուսաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինը։